Թունիսի նախագահը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու մասին
Թունիսի նախագահ Կաիս Սաիդը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է երկրի Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի (միապալատ խորհրդարան) ցրման մասին։ Այս մասին հայտնում է Mosaïque FM ռադիոկայանը։
Երկրի ղեկավարն իր որոշման մասին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Սաիդն ասել է, որ ինքը գնացել է խորհրդարանի լուծարման՝ պետությունն ու նրա ինստիտուտները պահպանելու համար։
Կարծիքներ