Աֆղանստանի նախագահը կհեռանա պաշտոնից՝ իր պայմաններով
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կհեռանա պաշտոնից՝ իր պայմաններով։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Նախագահը հավատարիմ է իր հրաժարականի պայմաններին»,- ասել է աղբյուրը: Ղանին ասել է, որ իշխանության փոխանցումը չի կարող իրականացվել, քանի դեռ հայտնի չէ թե ով կլինի իր իրավահաջորդը և խաղաղության ու ընտրությունների վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր չի կնքվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Ահմադ Ջալալին կնշանակվի երկրի անցումային կառավարության ղեկավար:
Կարծիքներ