Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել 237149 քաղաքացի

Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել 237149 քաղաքացի

Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել 237149 քաղաքացի, որը Վրաստանի բնակչության 6,3 տոկոսն է կազմում։ Այս մասին հայտնում է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսեն են մարտի 15-ից։ Այս պահի դրությամբ պատվաստման առաջին փուլն անցել է արդեն 791 863 մարդ։ Օրական 20-25 հազար քաղաքացի է պատվաստվում Վրաստանում։

Նշվում է, որ մինչև այս տարվա վերջ պլանավորվում է պատվաստել երկրի բնակչության 60 տոկոսին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում