Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում է գրել, հայտնի է փոխարինողը
Factor.am-ի տեղեկություններով՝ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում է գրել:
Ըստ մեր աղբյուրի`պետնախարար կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, որը 7-օրյա ժամկետում կընտրվի Արցախի նախագահ, եթե Արայիկ Հարությունյանը չմտափոխվի։
Factor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ սա արվում է այդ 7 օրերի ընթացքում Արցախը հնարավոր ցնցումներից հետ պահելու համար։
Կարծիքներ