Թուրքիան կրճատել է ՌԴ-ից գազի ներկրումը «Գազպրոմ»-ին ունեցած պարտքերի պատճառով

Թուրքիան կրճատել է ՌԴ-ից գազի ներկրումը «Գազպրոմ»-ին ունեցած պարտքերի պատճառով

Ամերիկյան «Գազպրոմ» ընկերության և թուրք մասնավոր ներկրողների միջև վեճի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելը զսպում է ռուսական գազի մատակարարումը երկիր, որը ռուսական գազի զգալի պակաս ունի, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ICIS-ին։

Կազմակերպության տվյալներով՝ ռուսական գազի մատակարարումների դեֆիցիտը հասնում է օրական 25 միլիոն խորանարդ մետրի։ Հաղորդվում է, որ մասնավոր ներկրողներից մեկն արդեն համաձայնել է վճարել ռուսական ընկերությանը փոխհատուցման իր բաժինը և վերսկսել է ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսք»-ով (այս դեպքում խոսքն օրական 3 մլն խմ-ի մասին է):

Ակնկալվում է, որ Թուրքիայում գազի սպառումը կհասնի ռեկորդային 60 միլիարդ խորանարդ մետրի։ Միաժամանակ, հունիսից Անկարան ամսական կրճատում է ռուսական գազի ներմուծումը (միջինը ամսական 6%-ով)։ Օրինակ՝ հունիսին երկիրը ստացել է 2,4 մլրդ խմ գազ, իսկ արդեն հոկտեմբերին՝ ընդամենը 1,9 մլրդ խմ՝ ըստ «Գազպրոմ»-ի և Դաշնային մաքսային ծառայության տվյալների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում