Լիբանանի հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի 4 խաղաղապահ է տուժել

Լիբանանի հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի 4 խաղաղապահ է տուժել

Լիբանանի հարավային շրջանների հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի չորս դիտորդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության (UNIFIL) ներկայացուցիչներին։ 

Գործակալության աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ ՄԱԿ-ի դիտորդներին տեղափոխող մեքենան թիրախավորած հարվածի հեղինակը Իսրայելի բանակն է։

Իսրայելի պաշտպանության բանակը հերքել այս մեղադրանքները՝ նշելով, որ Լիբանանի հարավային շրջաններին մարտի 30-ին հասցված հարվածներին որևէ առնչություն չունի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում