Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվում է Եվրո-2025-ի առաջիկա խաղերին

Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվում է Եվրո-2025-ի առաջիկա խաղերին

Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 30-ից ապրիլի 7-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ 

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)

Էլլա դե Կրույֆ - «ԼԱՖԿ ՍոԿալ» (ԱՄՆ)

Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»

 

Պաշտպաններ

Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»

Անի Ղուկասյան - «Փյունիկ աղջիկներ»

Մարինե Կարապետյան - «Փյունիկ աղջիկներ»

Սավաննա Թեյլոր

 

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)

Լարա Կազանչյան - «Քրեյթոն» (Կանադա)

Մարալ Արթին - «Մալագա Սիթի» (Իսպանիա)

Մանե Ներսիսյան – «Իգլս» (ԱՄՆ)

Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)

Թահլիա Ոսկանյան - «Ռեյդերս» (Ավստրալիա)

 

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Անի Սաֆարյան - «Կոլումբիա Լայընս» (ԱՄՆ)

 

Ապրիլի 5-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ կանանց Եվրո-2025-ի որակավորման փուլի շրջանակում՝ Արմավիրում, ուժերը կչափի Ռումինիայի ընտրանու հետ: Այնուհետև հավաքականը կմեկնի Բուլղարիա, որտեղ ապրիլի 9-ին կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում