Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ

Հանրապետության տարածքում մայիսի 24-26-ը հանրապետությունում ողջ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին և 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին հարավարևմտյան է՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի և 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 27-28-ին նույնքանով կբարձրանա։

Երևանում մայիսի 24-26-ը, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 28-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում