Գրանցվել են թափված կիսահալ սառույցից մեքենաների ու մարդկանց վնասման դեպքեր. Ստեփանակերտի քաղաքապետարանը զգուշացնում է

Գրանցվել են թափված կիսահալ սառույցից մեքենաների ու մարդկանց վնասման դեպքեր. Ստեփանակերտի քաղաքապետարանը զգուշացնում է

Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց` մեծանում են ձնհալի արագությունն ու ծավալները։

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն գրանցվել են դեպքեր, երբ տանիքից թափված ձյան ու սառույցի կիսահալ զանգվածը վնասել է շենքերի և բնակելի տների տանիքների տակ կայանած տրանսպորտային միջոցները և կից գոտով անցնող մարդկանց:

Տանիքներից թափվող ձյան խոշոր շերտերն ու սառցակույտերը այսօր էլ շարունակում են լուրջ սպառնալիք մնալ, ինչի համար էլ քաղաքապետարանը հորդորում է խուսափել նման հատվածներով անցնելուց կամ նման վայրերում տրանսպորտային միջոցներ կայանելուց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում