ՌԴ-ում օմիկրոնի շտամի դեմ պայքարի հնարավոր միջոցների վերաբերյալ որոշումները կախված են շտաբից․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի տարածումը կանխելու համար լրացուցիչ սահմանափակումների ներդրումը կախված է Ռուսաստանի Դաշնության կառավարության շտաբի որոշումից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա կախված է կառավարության շտաբի հանձնարարականից, այնտեղ է ձևակերպվում հիմնական մոտեցումները»,- ասել է նա։
Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանեց Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի B.1.1.529 շտամը՝ հունարեն օմիկրոն անվանմամբ: Այս տեսակն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը մտահոգում են ԱՀԿ-ին։ Վիրուսի հասկի սպիտակուցի մի քանի փոփոխությունները կարող են պոտենցիալ դժվարացնել հակամարմիններով չեզոքացնել հարուցիչը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի այդ, օմիկրոնի շտամը մյուսներից ավելի արագ տարածվելու ներուժ ունի:
Կարծիքներ