Թթվածին արտադրող սարքերը կտեղադրվեն Երևանի Սբ. Աստվածամայր և Գյումրիի բժշկական կենտրոններում

Թթվածին արտադրող սարքերը կտեղադրվեն Երևանի Սբ. Աստվածամայր և Գյումրիի բժշկական կենտրոններում

ՀԲԸՄ-ն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի և մարդու իրավունքների պաշտպանության «Խոստում» ինստիտուտի հետ համատեղ ֆինանսավորել է թթվածին արտադրող երկու սարքերի ձեռքբերումը, որոնք լուրջ օգնություն կհանդիսանան Հայաստանում շարունակական պանդեմիանի հաղթահարման գործում։ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ որոշմամբ թթվածին արտադրող այս սարքերը կտեղադրվեն Երևանի Սբ. Աստվածամայր և Գյումրիի բժշկական կենտրոններում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում