Լեհաստանը խնդրել է ՆԱՏՕ-ին իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել

Լեհաստանը խնդրել Է ՆԱՏՕ-ին իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ավարտին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք առավել ևս դիմում ենք ողջ ՆԱՏՕ-ին, որպեսզի մասնակցենք «Nuclear Sharing» ծրագրին», - ասել է նա:
Վարչապետի կարծիքով՝ միջուկային զենքը պետք է հնարավորինս շուտ տեղակայվի Լեհաստանում։
«Դա, առաջին հերթին, պետք է լինի մեր ամերիկացի գործընկերների, ՆԱՏՕ-ի գործընկերների որոշումը։ Մենք ցանկանում ենք արագ գործողություններ»,-հավելել Է Մորավեցկին։
«Nuclear Sharing» ծրագիրը թույլ է տալիս ԱՄՆ-ին անհրաժեշտության դեպքում իր միջուկային զենքը փոխանցել ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերին:
Կարծիքներ