Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Սարալանջի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Սարալանջի փողոցում

Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում հոկտեմբերի 9-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Սարալանջի փողոցի 144/3 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կկազմակերպվի չկարգավորվող հետիոտնային անցում, որի դիմացի հատվածներում, վարորդների զգոնությունը բարձրացնելու նպատակով, երթևեկության երկու ուղղություններով կտեղակայվեն աղմկային շերտեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում