Ստամբուլում կկայանա Մերկել-Էրդողան հանդիպումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերին 16-ին կայցելի Թուրքիա` երկկողմ հարաբերությունները և միջազգային խնդիրները քննարկելու համար, ասել է նրա խոսնակը:
Ինչպես գրում է hurriyetdailynews.com-ը, Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Շտեֆեն Զայբերտն ասել է, որ Մերկելը կայցելի Ստամբուլ`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար:
«Թուրքիան մեզ համար շատ կարևոր, սերտ գործընկեր է»,-ասել է նա՝ հավելելով, որ երկու առաջնորդները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ միգրացիայի կառավարման և փախստականների պաշտպանության ոլորտում ԵՄ-Թուրքիա համագործակցությունը:
Մերկելի այցը տեղի կունենա Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ:
Իշխանության ղեկին գտնվելուց 16 տարի անց Անգելա Մերկելը պատրաստվում է այս տարվա վերջին լքել ակտիվ քաղաքականությունը, սակայն նա կմնա իր պաշտոնում մինչև կոալիցիոն նոր կառավարության ձևավորումը:
Կարծիքներ