Թուրքիան չի հրաժարվի C-400 համակարգերից. Չավուշօղլու
Թուրքիան չի կարող ընդունել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից հրաժարվելու վերաբերյալ այլ երկրների առաջարկները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«C-400- ը 100% -ով կլինի մեր վերահսկողության տակ: Մենք շատ տեխնիկների ենք ուղարկել վերապատրաստման: Թուրքիայում ռուս զինվորականներ չեն լինի»,-հայտարարել է Չավուշօղլուն:
«Բայց միևնույն ժամանակ, մենք չենք կարող ընդունել այլ երկրի առաջարկը, որ չօգտագործենք C-400-ը»,-ավելացրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Կարծիքներ