Նախատեսվում է մինչև 2023-ի ավարտը վերանորոգել Երևանի մանկապարտեզների շուրջ 50%-ը. վերաբացվել է թիվ 86 մանկապարտեզը
Լյովա Կատվալյանի անվան թիվ 86 մանկապարտեզը հիմնադրման 30-ամյակը նշում է հիմնանորոգված շենքում: Կրթօջախը հունիսի 15-ին շուրջ 150 փոքրիկների առջև իր դռներն է բացել լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: Լևոն Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, զրուցել փոքրիկների հետ: Կարևոր այս նախագիծն իրագործվել է համայնքային բյուջեի միջոցներով:
Կարծիքներ