2023 թվականի համար արդեն նախնական քննարկման է դրվել 445 սուբվենցիոն ծրագիր.Տարոն Չախոյան

2023 թվականի համար արդեն նախնական քննարկման է դրվել 445 սուբվենցիոն ծրագիր.Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2023 թվականի համար արդեն նախնական քննարկման է դրվել 445 սուբվենցիոն ծրագիր։ Այս տարի առաջին անգամ սուբվենցիոն հայտերը համայնքներից ընդունվում են նախապես:

Ճանապարհաշինություն, մայթերի բարեկարգում, փողոցների լուսավորում, մանկապարտեզների, բուժհաստատությունների կառուցում, հիմնանորոգում, խմելու ու ոռոգման ջրագծերի անցկացում, վերանորոգում․ Հայաստանում չկա գոնե մեկ համայնք, որտեղ կառավարության որոշմամբ չի իրականացվել գոնե մեկ սուբվենցիոն ծրագիր։

Տասնամյակներով անտերության մատնված փողոցները, կրթական օջախները, բուժհաստատությունները, մշակույթի կենտրոնները հիմնանորոգվում են, իսկ բացակայության դեպքում՝ կառուցվում են։ Խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեցող բնակավայրերում նոր ջրագծերով լուծվում է ջրի խնդիրը, ինչը տասնամյակներով անհասանելի էր թվում բնակիչներին։

Հիրավի, դեռ լուծված չեն բոլոր խնդիրները, սակայն կառավարության համառ ու իր որդեգրած սկզբունքներից անշեղ աշխատանքով քայլ առ քայլ բարեկարգվելու է երկիրը՝ հետևողական լինելով շարքային քաղաքացու խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում