Պուգաչովան մեկնաբանել է իր վերադարձը ՌԴ
Երգչուհի Ալլա Պուգաչովան խոսել է Իսրայելից Ռուսաստան վերադառնալու մասին. «Դուք ճիշտ եք. անառակ դստեր վերադարձը: Արձակուրդն ավարտվեց: Ցավալի է», - ասել է Պուգաչովան հրապարակված տեսանյութում։
«Հանգստացել եմ, բուժվել եմ, վաղուց եմ եկել, դեռ համերգներ չենք նախատեսում»,- հավելել է արտիստը։ Պուգաչովան և իր ընտանիքն ուղևորվել էին Իսրայել։
Շաբաթ օրը դիզայներ Իգոր Գուլյաևը սոցիալական ցանցում հրապարակել էր տեսանյութ՝ Մոսկվայում Պուգաչովայի հետ հանդիպումից:
Կարծիքներ