Տարեց մարդուն վիրավորելը անընդունելի երևույթ է․ Լևոն Հովհաննիսյան

Տարեց մարդուն վիրավորելը անընդունելի երևույթ է․ Լևոն Հովհաննիսյան

Հայկ Մարությանի կողմից տարեց մարդուն վիրավորելը անընդունելի երևույթ է: Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է տարեցի նկատմամբ, այլև ընդհանուր առմամբ անհանդուրժողականության, այլակարծության մերժման, մարդկանց վերևից նայելու և սեփական կարծիքի դրսևորում:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

«Ցավոք, նման վարքագիծը ես նկատել եմ դեռ 2018 թվականից, երբ ավագանու անդամ էի ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, հասկացա, որ այս մարդու համար գոյություն ունի միայն մեկ կարծիք՝ իր սեփականը: Նա պատրաստ չէ հաշվի առնել նույնիսկ իր թիմակիցների տեսակետները, որը քաղաքականության և կառավարման մեջ անընդունելի է:

Դա է նաև պատճառը, որ այս մարդը հաճախ քաղաքական թիմեր է փոխում, քանի որ չի հանդուրժում այլակարծությունը:

Սպասենք հանրային ներողությանը»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում