Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար

Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կմեկնի Միացյալ Նահանգներ ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար. Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Նեթանյահուի գրասենյակը:

Նրանք կքննարկեն Գազայի իրավիճակը, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների հարցը, Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների հետ առճակատմանն առնչվող խնդիրներ,- ասվում է հայտարարության մեջ:

Իսրայելի վարչապետն առաջին օտարերկրացի պաշտոնյան է, որ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո մեկնում է ԱՄՆ՝ նրա հետ հանդիպելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում