Հրապարակվել են հեռախոսահամարներ՝ ԼՂ-ում հարազատների հետ կապի և այլ հարցերի դեպքում դիմելու համար
ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԼՂ ներկայացչությունից:
«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ 044 249977 044 249988,
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 047 979047»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Կարծիքներ