Հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններում ով կղեկավարի «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը

Հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններում ով կղեկավարի «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։

Այս մասին հայտնում են կուսակցությունից։

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Մեսրոպ Առաքելյանի քաղաքական և կառավարման լուրջ փորձառությունը, հմտությունները և հանրության հետ արդյունավետ շփում կազմակերպելու նրա կարողությունները։

Մեսրոպ Առաքելյանը համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբերը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրումից անմիջապես հետո՝ նախորդ 2 տարիների ավագանու ընտրությունների արդյունքում ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբն էլ Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կղեկավարի Արմեն Փամբուխչյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում