Միջազգային տիեզերակայանին սպառնում են արբանյակի բեկորներ

Միջազգային տիեզերակայանին սպառնում են արբանյակի բեկորներ

Միջազգային տիեզերակայանին սպառնում են արբանյակի բեկորները․ անձնակազմը կարող է ստիպված լինել թաքնվել «Սոյուզ» տիեզերանավում և ամերիկյան հատվածում։ Այս մասին պարզ է դառնում Երկրի հետ անձնակազմի բանակցություններից, որոնք հեռարձակվում են ՆԱՍԱ-ի կողմից։

Հյուսթոնի առաքելության կառավարման կենտրոնի մասնագետները խորհուրդ են տվել ամերիկյան հատվածի տիեզերագնացներին թաքնվել և փակել դիտանցքերը։

Նշվում է, որ տիեզերքում կա 1500 միավոր վերահսկվող տիեզերական աղբ, սակայն աղբի ծավալը զգալի ավելացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը տիեզերքում հակաարբանյակաին զենք է փորձարկել իր իսկ արբանյակներից մեկի դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում