Ալմաթիում չեն աշխատում մթերային խանութներն ու բենզալցակայանները

Ալմաթիում չեն աշխատում մթերային խանութներն ու բենզալցակայանները

Ալմաթիի գրեթե ամբողջ տարածքում խանութները չեն աշխատում, քաղաքում սննդամթերքի հետ կապված ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Քաղաքի ծայրամասերում խանութները կարճ ժամանակով բացվում են, բայց հնարավոր է վճարել միայն կանխիկ. վճարման տերմինալները չեն աշխատում: Բազմաթիվ բանկոմատներ կոտրվել և թալանվել են, իսկ դեռ գործողների համար երկար հերթեր են գոյացել։ Մարդիկ բողոքում են սննդի պակասից»:

Թղթակիցը հայտնել է նաև, որ քաղաքում փակվել են գազալցակայանները, վառելիքի բացակայության պատճառով տաքսի ընկերությունների մի մասը չի աշխատում։ Քաղաքից դուրս գտնվող մայրուղու վրա կա մեկ բաց գազալցակայան, սակայն տասնյակ մեքենաների հերթ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում