Kärcher-ը Երևանի քաղաքապետարանին հանձնեց 12 բազմաֆունկցիոնալ մաքրման մեքենաներ

Ապրիլի 1-ին կարևոր քայլ կատարվեց Երևանի մաքրության և բարեկարգման ուղղությամբ։Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Kärcher Հայաստանը և Երևանի քաղաքապետարանը ստորագրեցին պայմանագիր, որի շրջանակներում Kärcher-ը Երևանի քաղաքապետարանին հանձնեց 12 բազմաֆունկցիոնալ մաքրման մեքենաներ՝ MC 150 և MC 50։
Բազմաֆունկցիոնալ մեքենաները նախատեսված են քաղաքային սանիտարական մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար։
Այս համագործակցությունը նպատակ ունի բարելավելու քաղաքի մաքրման գործընթացները՝ կիրառելով ժամանակակից և բարձր արդյունավետության տեխնոլոգիաներ։ Հպարտ ենք, որ նման կարևոր հարցում որպես գործընկեր հենց մենք ենք կանգնած քածաքապետարանի կողքին։
Մաքուր և բարեկարգ Երևան՝ Կերխերի հետ։
Կարծիքներ