Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գոռ Ասրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ: Հիշեցնենք՝ Գոռ Ասրյանը Լոռու փոխմարզպետն էր 2021 թվականի հունվարից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում