Առաջին անգամ Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը եղել է ԱՄԷ-ն. Քերոբյան
Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ ներկայացնելով հունվար-օգոստոսի ցուցանիշները:
ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 305 մլն դոլար:
«Ռուսաստանից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 մլն դոլար: Բայց առաջին անգամ մեր պետության մեջ Հայաստանի Հանրապետությունում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը կազմել է Արաբական Միացյալ Էմիրությունները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանն այժմ գտնվում է երկրորդ տեղում:
Կարծիքներ