Հուլիսի 9-ին «S7» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը
Վաղը՝ հուլիսի 9-ին, ժամը՝ 12։40-ին, «S7» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը:
Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել առցանց տարբերակով ընկերության կայքում կամ ընկերության օդանավակայանի տոմսարկղից:
Ավիաընկերության փոխանցմամբ, տոմսի արժեքը սկսվում է 8000 ռուսական ռուբլուց: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Կարծիքներ