Լիբանանյան չորս օդանավ է վնասվել Ամանորի գիշերը «հրազենային հրավառության» հետեւանքով
Լիբանանի Middle East Airlines (МЕА) ավիաընկերության առնվազն չորս օդանավ վնասվել է ամանորյա գիշերը «հրազենային հրավառության» հետեւանքով, հաղորդում է Sky News Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով ընկերության վարչակազմում աղբյուրին: Նրա տեղեկություններով՝ տեխզննում անցկացնելուց հետո մասնագետները որոշել են օգտագործել միայն մեկ ինքնաթիռ:
Հրազենից կրակելու միջոցով իրենց ուրախությունն են արտահայտել Նոր տարվա կապակցությամբ Բեյրութի հարավային շրջանի բնակիչները, որը մոտ է Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժանդարմները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը՝ պաշտպանելով մայրաքաղաքի եւ ուրիշ քաղաքների բնակիչներին հրազենային հրավառությունից Ամանորի գիշերը: Նրա խոսքով՝ ժանդարմները բերման են ենթարկել այն արգելքը խախտող տասնյակ քաղաքացիների;
Այդուհանդերձ, երկրի արեւելքում՝ Բալբեք քաղաքի հոսպիտալում, մահացել է սիրիացի կին, որը ծանր վնասվածք էր ստացել ամանորյա հրաձգության ժամանակ: Ավելի վաղ բժիշկները նույն հոսպիտալում օգնություն էին ցուցաբերել երեք տուժածներին: Երկրի հարավում վիրավորվել է դեռահաս, կան վիրավորվածներ նաեւ Լիբանանի հյուսիսում՝ Տրիպոլի քաղաքում, որտեղ ձերբակալվել է յոթ իրավախախտ, որոնք օդ են կրակել ինքնաձիգներից:
Կարծիքներ