Ինչ է խոսել Լուկաշենկոն Պրիգոժինի հետ

Ինչ է խոսել Լուկաշենկոն Պրիգոժինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշ մանրամասներ է բարձրաձայնել՝ կապված Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձի և իր գործողությունների հետ:

«Ես ասում եմ՝ «Ի՞նչ ես ուզում», «Ես ախր, ոչինչ, Ալեքսանդր Գրեգորիի, չեմ ուզում։ Թող ինձ տան Շոյգուին ու Գերասիմովին։ Եվ ես պետք է հանդիպեմ Պուտինի հետ»: Ես ասում եմ. «Ժենյա՛, քեզ որևէ մեկը չի տա ո՛չ Շոյգուին, ո՛չ Գերասիմովին, մանավանդ այս իրավիճակում։ Դու ախր Պուտինին ինձնից ոչ պակաս գիտես: Երկրորդ, նա ոչ միայն քեզ հետ չի հանդիպի, այլև հեռախոսով չի խոսի այս իրադրության պայմաններում»: Լռում է»,- մանրամասնել է Լուկաշենկոն:

Ինձնից երկար ժամանակ պահանջվեց նրան համոզելու համար։ Եվ վերջում նա ասաց.

«Գիտե՞ք, կարող եք անել այն, ինչ ուզում եք, բայց ինձնից մի նեղացեք, բրիգադը պատրաստվում է տեղափոխվել Մոսկվա: Եվ ինչպես 1941 թվականին (գրքեր եք կարդում, կիրթ, խելացի մարդ եք), մենք կպաշտպանենք Մոսկվան, որովհետև այս իրավիճակը միայն Ռուսաստանում չէ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում