«Փյունիկի» 4 ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը
Երևանի «Փյունիկը» երկարաձգել է դարպասապահՍտանիսլավ Բուչնևի, պաշտպաններ Անտոն Բրատկովի, Սերգեյ Վակուլենկոյի և ՄիխայիլԿովալենկոյի հետ պայմանագրերը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Ստանիսլավ Բուչնևը «Փյունիկին» միացել է 2020 թվականի ամռանը` ռուսական «Ֆակելից»:Նախորդ մրցաշրջանում Ստանիսլավը օգնել է թիմին դառնալ Հայաստանի չեմպիոն:Դարպասապահը ակումբում հանդես գալու ժամանակ ստացել է Հայաստանի քաղաքացիություն,հրավիրվել ազգային հավաքական ու իր նորամուտը նշել 2021-ի նոյեմբերին` աշխարհի 2022թ.առաջնության որակավորման փուլի Գերմանիայի հետ խաղում։ Ընդհանուր առմամբ, «Փյունիկի»կազմում նա անցկացրել է 66 հանդիպում, որից 29-ում անառիկ է պահել դարպասը։ ԱնտոնԲրատկովը ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ձմռանը՝ ուկրանիական «Մետալիստից»։2021/22 մրցաշրջանում «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալը:Ընդհանուր առմամբ, ուկրանիացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 67 հանդիպում:
Սերգեյ Վակուլենկոն «Փյունիկ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը` «Արարատ-Արմենիայից»:Ուկրաինացին «Փյունիկի» կազմում անցկացրել է 13 հանդիպում:
Միխայիլ Կովալենկոն նախորդ ամառ է համալրել թիմը` ռուսական «Դոլգոպրուդնիից»: Ընթացիկմրցաշրջանում նա արդեն հասցրել է մասնակցել 38 հանդիպման ու դառնալ 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Կարծիքներ