Ոստիկանական ուժեր, այդ թվում հատուկ ջոկատայիններ են մեկնել Սյունիքի մարզ
Այսօր` մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ՝ Սյունիքի մարզ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ ջոկատայինների մի խումբ ծառայողներ՝ գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կեսօրին մի խումբ անձինք Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղում ծեծի են ենթարկել վարչական ղեկավար Ալիկ Հովհաննիսյանին։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալների մեջ են նախկին գյուղապետի որդին՝ Վահրամ Ավագյանը, գյուղապետի պաշտոնի համար պայքարող Արթուր Թևոսյանը, հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Զաքի» մականվամբ՝ Տիգրան Հարությանը և ևս մոտ 10-ից ավելի անձինք։
Այս պահին դեպքի որոշ հանգամանքներ չի հրապարակվում։
Կարծիքներ