Վերացնել արգելքը. Ինչ են առաջարկում տնտեսվարողները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի մի խումբ տնտեսվարողներ, որոնց տնտեսական գործունեությունը կապված է Թուրքիայի հետ, մտադիր են դիմել Հայաստանի կառավարությանը՝ առաջարկելով չեղարկել Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու արգելքը, որը պետք է ուժի մեջ մտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Տնտեսվարողները կարծում են, որ այդ արգելքի պատճառով Հայաստանում փակվելու են բազմաթիվ ընկերություններ, իսկ հարյուրավոր մարդիկ դառնալու են գործազուրկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ