Պուտինը G20-ի հանդիպմանը կմասնակցի հեռավար ձևաչափով

Պուտինը G20-ի հանդիպմանը կմասնակցի հեռավար ձևաչափով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի G20-ի գագաթնաժողովին հեռավար ձևաչափով։ Այս մասին հաղորդում է Газета.ру-ն։

Այս պահին գագաթնաժողովի մանրամասները, որին կմիանա նախագահը, դեռ պարզ չեն։ Հեռավար մասնակցությունը Պուտինին և ԱՄՆ 46-րդ ղեկավար Ջո Բայդենին դեմ առ դեմ հանդիպելու հնարավորություն կտա ։

Նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը կմասնակցի ասիական կարևոր ֆորումներին։ Խոսքը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովի մասին է։

ՌԴ նախագահի մասնակցությամբ հետագա իրադարձությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում