Պատերազմի շահառուն. «Գազպրոմ Արմենիան» փող է աշխատում պատերազմի ու մարդկանց դժբախտության հաշվին. «Ժամանակ»

Պատերազմի շահառուն. «Գազպրոմ Արմենիան» փող է աշխատում պատերազմի ու մարդկանց դժբախտության հաշվին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ամբողջ հայությունը մի բռունցք դարձած համախմբվել է պատերազմում հաղթանակի հասնելու համար, բացահայտվում է, թե ում կարելի է շնորհել Հայաստանի ամենանողկալի և ողորմելի կազմակերպության համբավը: Այն առանց որևէ մրցակցության հնարավոր կլինի հանձնել «Գազպրոմ Արմենիային»՝ ի դեմս դրա ղեկավարության:

Բազմաթիվ քաղաքացիներ պնդում են, որ Արցախից Հայաստան եկած մեր հայրենակիցներին տեղավորում են արտերկրում գտնվող իրենց ազգականների բնակարաններում, որոնք տարիներով բնակեցված չեն: Այդ բնակարանների մի մասի գազիֆիկացումը դադարեցված է, որոշ դեպքերում ժամկետանց պարտքերի պատճառով: Երբ մարդիկ դիմում են գազիֆիկացումը վերականգնելու խնդրանքով, նրանց պատասխանում են, որ նախ պետք է պարտքը վճարել: Փաստացի «Գազպրոմ Արմենիան» փող է աշխատում պատերազմի և մարդկանց դժբախտության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում