Երեւանի քաղաքապետարանը արդարադատության նախկին նախարարին կոչ է անում դադարեցնել ապօրինի շինարարությունը (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի հ. 8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը:
Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էջում:
«Երևան քաղաքի Այգեստան 12-րդ փողոցի հ. 8 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի դեռևս ս. թ. սեպտեմբերից սկսած՝ իրականացվել են բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Բացի այդ, ս․ թ․ նոյեմբեր ամսվա վերջերից սկսած մինչեւ օրս նույն հասցեում իրականացվում են նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ:
Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության՝ Գ․ Մանուկյանի մահից հետո այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ