ՌԴ ՊՆ-ն հաստատել է Բելգորոդի նավթային բազայի վրա Ուկրաինայի հարձակումը

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Բելգորոդի նավթային բազայի վրա Ուկրաինայի հարձակումը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հաստատել է, որ ապրիլի 1-ի առավոտյան Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռ մտել է ռուսական օդային տարածք և հրթիռակոծել Բելգորոդում գտնվող նավթային բազան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Russia Today»-ը:

«Ապրիլի 1-ին ՝ ժամը 05:00-ի սահմաններում, երկու ուկրաինական ՄԻ-24 ուղղաթիռ չափազանց փոքր բարձրության վրա մտել է Ռուսաստանի Դաշնության օդային տարածք: Ուկրաինական ուղղաթիռները հրթիռային հարված են հասցրել Բելգորոդի ծայրամասում գտնվող նավթամթերքի պահպանման քաղաքացիական օբյեկտին: Հրթիռների հարվածների հետեւանքով առանձին պահեստներ վնասվել և այրվել են», - հայտարարել է Կոնաշենկովը ։

Նա ընդգծել է, որ նավթաբազան կապ չունի ռուսական զինված ուժերի հետ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը չի հաստատել կամ հերքել Բելգորոդի նավթաբազայի բռնկված հրդեհի հետ Ուկրաինայի առնչությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում