Հավատարիմ ենք բուհերի ապաքաղաքականացման որոշմանը. Դումանյան

Հավատարիմ ենք բուհերի ապաքաղաքականացման որոշմանը. Դումանյան

ՀՀ կառավարությունը հավատարիմ է մնացել քաղաքական որոշմանը, ըստ որի՝ բուհերի հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն պաշտոնյաներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ:

Դիտարկմանը, թե անընդհատ խոսում են, որ բուհերը պետք է ապաքաղաքական լինեն, սակայն բուհերի հոգաբարձուների խորհուրդներում շարունակում են պաշտոնյաներ ներգրավվել, Դումանյանն արձագանքեց՝ մի քանի բուհերի՝ մասնավորապես՝ ՀՄՊՀ, ԵՊՀ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդներում կան փոխնախարարներ, այլ պաշտոնյաներ, սակայն չպետք է զարմանալ:

«Մենք ներկայացրել էինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Հիմա շրջանառում ենք օրենքի նոր տարբերակ, մնում ենք նույն սկզբունքին, որ չպետք է լինեն քաղաքական դեմքեր: Այսօրվա գործող օրենքների շրջանակում է կատարվել ամեն ինչ»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում