Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանին:
Քննարկվել են Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումների անցկացումը:
Կարծիքներ