Արմատական ուժերի հետ համագործակցության համար Մերկելը քննադատել է Մերցին

Արմատական ուժերի հետ համագործակցության համար Մերկելը քննադատել է Մերցին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը խիստ քննադատության է ենթարկել ՔԴՄ-ի առաջնորդ, Գրեմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցին այն բանից հետո, երբ նրա կուսակցությունը Բունդեստագում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ձայների աջակցությամբ միգրացիայի ոլորտում կոշտ միջոցների մասին բանաձև է անցկացրել:

Անձնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ Մերկելն այդ քայլն անվանել է «սխալ» և նշել, որ 2025թ․ հունվարի 29-ին Բունդեստագի պատմության մեջ առաջին անգամ «գիտակցված» կոալիցիա է ստեղծվում արմատականների ձայներով:

Նրա կարծիքով՝ Մագդեբուրգում և Աշաֆֆենբուրգում տեղի ունեցած հանցագործությունների քննությունը պետք է ընթանա եվրոպական օրենսդրության հիման վրա և բոլոր ժողովրդավարական կուսակցությունների մասնակցությամբ, ոչ թե քաղաքական մանևրների առարկա դառնա:

Նա զսպվածության և ազնիվ երկխոսության կոչ է արել, որը բացառում է ցանկացած դաշինք արմատական ուժերի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում