Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Առաջնորդների բանակցություններից հետո Թուրքիան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ արդյունավետ է եղել և ընդգրկել է մի շարք թեմաներ, որոնցից մեկը, ըստ նրա, Ուկրաինայում տիրող իրավիճակն է։
«Թուրքիայի և ԱՄՆ ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը հանգուցալուծելու ուղղությամբ: Նախագահ Էրդողանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի երկու կարևոր, մերձավոր հարևանների միջև հակամարտության կարգավորմանը և միշտ շեշտում է, որ խաղաղ գործընթացում պարտվող կողմ չի լինի»,-ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ