Իրանում ջրհեղեղի պատճառով 10 մարդ է մահացել
Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի միության փրկարարական ծառայության ղեկավար Մեհդի Վալիպուրը:
«Անցյալ երկու օրվա ընթացքում ջրհեղեղների հետևանքով 11 մարդ անհայտ կորել էր, նրանցից 10-ի մարմինները հայտնաբերվել են»,- ասել է Վալիպուրը:
Վերջինս ընդգծել է, որ ջրհեղեղի առաջացման պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք տեղացել են 47 բնակավայրում և 6 շրջանում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում:
Կարծիքներ