Ցինցինատի․ Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով՝ առաջին անգամ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո

Ցինցինատի․ Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով՝ առաջին անգամ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո

Հայ թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը, քաղաքացիությունը փոխելուց հետո առաջին հաղթանակն է տարել։ Գրում է Armsport.am-ը։

Ցինցինատիի մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում նա ուժեղ գտնվեց ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսից՝ 6:3, 6:1։

Հանդիպման տևողությունը 1 ժամ 23 րոպե էր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավանեսյանն այսուհետ կներկայացնի Հայաստանը միջազգային մրցաշարերում։ Նա Հայաստանը կներկայացնի US Open Մեծ սաղավարտի մրցաշարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում