Կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին՝ փոխարինելով տարիներ առաջ գողացվածին

Կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին՝ փոխարինելով տարիներ առաջ գողացվածին

Կառավարության նիստում այսօր հաստատված որոշումներից մեկով կպատրաստվի և Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի գրող, հանրային գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որ գողացվել էր 2021 թվականին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ վերջերս խոսեել է մեր երկրում կանանց խորհրդանշող արձանների սակավության մասին։

«Կիսանդրին կպատրաստի և կտեղադրի հեղինակի՝ Սարգիս Բաղդասարյանի ժառանգը՝ Աշոտ Բաղդասարյանը»,-գրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում