Կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին

Կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 30-ից ապրիլի 10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ
Յանա Հարությունյան – «Ուրարտու»
Լիլիթ Բաբայան – «Վեստ Արմենիա»
Էլլա դե Կրույֆ – «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)

Պաշտպաններ
Յանա Գաբրիելյան – «Արարատ-Արմենիա»
Ռոզալինա Երիցյան – «Արարատ-Արմենիա»
Քնարիկ Բաղդասարյան – «Արարատ-Արմենիա»
Անի Օհանյան – «Ուրարտու»
Թերեզա Ավետիսյան – «Լեռնային Արցախ»
Մարիամ Կարապետյան – «Սյունիք»
Էմմա Դուզմանյան – «Մոլինո» (Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ
Էմմի Սարգսյան – «Ուրարտու»
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու»
Լուսինե Կոստանյան – «Ուրարտու»
Աստղիկ Ավանեսյան – «Փյունիկ»
Դիանա Բաղդասարյան – «Արարատ-Արմենիա»
Թահլիա Ոսկանյան – «Ռեյդերս» (Ավստրալիա)
Մանե Ներսեսյան – «Ռեդ Իգլս» (ԱՄՆ)
Ֆրանչեսկա Խաչատուրյանց – «ԼԱՖԿ Սո Կալ» (ԱՄՆ)

Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան – «Արարատ-Արմենիա»
Էլինա Մարտիրոսյան – «Արարատ-Արմենիա»
Միլենա Սայադյան – «Ուրարտու»
Անի Սաֆարյան – «Նյու Յորք Շոքերս» (ԱՄՆ)

Ապրիլի 4-10-ը Հայաստանում կկայանա ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի մինի-մրցաշարը:
Խաղացանկը՝ ստորև.

Հայաստան – Մալթա ՝ ապրիլի 4, 12:00
Մալթա – Ֆարերյան կղզիներ՝ ապրիլի 7, 12:00
Ֆարերյան կղզիներ – Հայաստան՝ ապրիլի 10, 12:00

Հետևեք մեզ նաև Տելեգրամում