Թալիբները պատրաստ են ծառայության ընդունելու Աֆղանստանի նախկին բանակի զիվորականներին
«Թալիբան» արմատական շարժումը, որը 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում զավթել Է իշխանությունը, մտադիր Է իր նոր բանակի կազմում ընդունել նախկին վարչակարգի զորքերում ծառայած զինվորականներին: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնում Է պակիստանյան The Nation թերթը:
«Մենք զբաղվում ենք այդ նախկին զինծառայողների ընտրությամբ մեր բանակում ծառայության համար»,- մեջբերում Է հրատարակությունը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում Լաթիֆուլլա Հաքիմիի՝ թալիբների կազմած «Թասֆիյե աս Սաֆ» («Շարքերի զտում») հանձնաժողովի ղեկավարի ելույթը, հանձնաժողով, որը հետեւում Է բանակի գաղափարական վիճակին եւ բարոյական նկարագրին:
Նրա խոսքով՝ «Թալիբանի» կողմից ստեղծվող նոր բանակում կօգտագործվեն այն զենքն ու ռազմական տեխնիկան, որոնք Աֆղանստանում թողել Է ԱՄՆ-ի բանակը:
«Մենք արդեն նորոգել ենք ավելի քան 80 ուղղաթիռների եւ ինքնաթիռների կեսից ավելին, որոնք փոխչելիս թողել են ամերիկացիները: Մեր ռազմավար են դարձել 300 հազար միավոր հրազեն, 26 հազար միավոր ծանր սպառազինություն եւ 61 հազար ռազմական ավտոմոբիլ»,- ասել Է Հաքիմին:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ թալիբների կողմից իշխանության զավթումից հետո Աֆղանստանի նախկին զինծառայողները հեռացել են Աֆղանստանից 120 հազար փախստականների թվում: Ավելի քան 100 նախկին զինվորականներ, ՄԱԿ-ի տվյալներով՝ սպանվել են երկրում վերջին հինգ ամսվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ