Ուկրաինան ունի ծնելիության ամենացածր ցուցանիշն աշխարհում․ Times

Ուկրաինան ունի ծնելիության ամենացածր ցուցանիշն աշխարհում․ Times

Աշխարհում պտղաբերության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ուկրաինայում։ Ինչպես հաղորդում է The Times թերթը ՝ վկայակոչելով Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտը, վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր ուկրաինուհուն բաժին է ընկնում միջինը 0,7 երեխա (15-ից 50 տարեկան):

Բացի այդ, Ուկրաինայում տղամարդկանց շրջանում կյանքի տեւողությունը 57-58 տարի է, ինչը ամենացածրերից մեկն է աշխարհում։ Աֆրիկյան միայն չորս երկրներ ունեն ավելի ցածր ցուցանիշներ՝ Լեսոտոն (55), Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը (55), Նիգերիան (54) և Չադը (54): Նշվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ ուկրաինացի տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում էր 66-67 տարի։

Այս կապակցությամբ հրատարակությունն ընդգծել է, որ «Ուկրաինայի ժողովրդագրական պատկերը մռայլ է թվում»։ Ըստ թերթի՝ «երեխաների պակասը, որը սրվել է համատարած բռնի մահերով և միլիոնավոր փախստականների արտագաղթով, կասկածի տակ է դրել երկրի գոյատևումը»: The Times-ը նշում է, որ նույնիսկ մարտերից առաջ Ուկրաինան ապրում էր «խորը ժողովրդագրական ճգնաժամ», որտեղ ծնելիության մակարդակը կազմում էր 1,16, իսկ 20-ից 40 տարեկան բնակչության համամասնությունը շատ փոքր էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում