«Ռոսավիացիան» մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է թռիչքների արգելքը ՌԴ հարավային և կենտրոնական մասեր

«Ռոսավիացիան» մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է թռիչքների արգելքը ՌԴ հարավային և կենտրոնական մասեր

«Ռոսավիացիան» մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է թռիչքների արգելքը Ռուսաստանի Դաշնության հարավում և կենտրոնական մասում գտնվող մի քանի օդանավակայաններ:

«Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածում գտնվող ռուսական օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Ուղևորներին փակ օդանավակայաններ տեղափոխելու համար ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտագործել այլընտրանքային երթուղիներ Մոսկվայի, Վոլգոգրադի, Սոչիի, Միներալնիե Վոդիի և Ստավրոպոլի օդանավակայաններով։

Հիշեցնենք, փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին: Այս միջոցը երկարաձգվել էր մինչև մարտի 26-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում