«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինական ծրագիր է իրականացնում
Գյումրիում «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարանաշինական ծրագիր է իրականցնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը շահառուների ընտրությունը եւս հիմնադրամն է կատարում:
Մարտի 15-ին մեկնարկած ծրագրի վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ծրագրի շրջանակում կառուցվելու է 2 բազմաբնակարան շենք՝ յուրաքանչյուրում 18 բնակարան։ Բնակելիների շենքերի տանիքներին լինելու են արհեստանոց-արվեստանոցներ: Տարածքում կառուցվելու է նաև մանկապարտեզ: Շենքերն ապահովված են լինելու արևային համակարգերով: «Շահառուների ընտրությունը կատարվելու է կառուցապատմանը զուգահեռ՝ արդեն իսկ հիմնադրամում առկա հարյուրավոր դիմումների հիման վրա: Շահառուները պետք է համապատասխանեն ծրագրի շահառու հանդիսանալու համար նախատեսված չափորոշիչներին»,- նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի ու հանրային կապերի գծով խորհրդական Աշոտ Բարսեղյանը:
Բնակարանները սոցիալական են: Այս պահին ընթացքի մեջ են տարածքի երկրաբաշխական աշխատանքները:
Արմենուհի Մխոյան
Կարծիքներ