Ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է. Սոնա Ղազարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մայիսի 7-ին ուժի մեջ է մտել ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:
1․ ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է. էական չէ ընտրակաշառքը ինչպես է փոխանցվել (միջնորդված և այլն)
Պատիժ՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով:
2․ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի։
3․ Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը քարոզարշավի ժամանակաշրջանում պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:
4. տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գորչծադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:
Կարծիքներ